Սպառողական գների աճի մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում` 2009թ. հունվար-օգոստոս ամիսների կտրվածքով: Նման տեղեկություններ է հայտնել «ԲելաՊԱՆ» գործակալությունը՝ հիմնվելով վիճակարգության ազգային ծառայությունների վրա:

Առաջին եռամսյակի տվյալներով՝ առաջինը Բելառուսն է, որը սակայն ապրիլին առաջնությունը զիջեց Ուկրաինային, իսկ հունիսին երկրորդը դարձավ Ռուսաստանը: Տարվա սկզբից գներն Ուկրաինայում աճել են 8,2 տոկոսով, Ռուսաստանում՝ 8,1 տոկոս, Բելառուսում՝ 7,5 տոկոս:

Միեւնույն ժամանակ դեֆլյացիայի ցուցանիշով այս տարվա օգոստոսին Հայաստանում գրանցվել է գների 0,4 տոկոս անկում: Այսպիսով, սպառողական գների նվազման ցուցանիշով Բելառուսը զբաղեցրել է երրորդ տեղը նախկին ԽՍՀՄ հանրապետույթունների շարքում: Ավելի զգալի սպառողական գներն ընկել են Մոլդովայում (1,1 տոկոս) ու Լատվիայում (1 տոկոս): Նշված ժամանակահատվածում դեֆլյացիա չի արձանագրվել միայն Ռուսաստանում եւ Էստոնիայում։