Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Իրինա Կարամուշկինան հերքել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության մասին տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալությունը՝ հղում անելով ղրղզական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Աթամբաեւի տան մոտ կրակոցներ եւ պայթյուն է լսվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Աթամբաեւի տունը հոսանքազրկվել է: 

Ավելի վաղ հայտնի է դարձել Աթամբաեւի տան գրոհման մասին: Շենքում գտնվում են նախկին նախագահի աջակիցները, որոնցից մի քանիսը վնասվածք է ստացել: Ականատեսները հայտնել են 10 վիրավորի մասին: Աթամբաեւի աջակցիները հաստատել են նախկին նախագահի ձերբակալությունը: