Հոլիվուդի աստղ Էլիզաբեթ Թեյլորի՝ փոփ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլի կողմից ստեղծված դիմանկարը կներկայացվի Նյու Յորքի աճուրդում։ «Լիզ թիվ 5» նկարը Phillips de Pury աճուրդի տանը կներկայացվի մայիսի 12-ին։ Դիմանկարի նախնական գինը 20-30 մլն դոլար է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին։

Նկարը ստեղծվել է 1963 թվականին։ Սա Էնդի Ուորհոլի լավագույն աշխատանքներից է։ Թեյլորը Մերիլին Մոնրոյի եւ Ջեկի Քենեդիի հետ միասին  եղել է նկարչի մուսաներից։

Հոլիվուդի լեգենդ Էլիզաբեթ Թեյլորը մահացել էր մարտի 23-ին՝ 79 տարեկան հասակում։ Նրան թաղել են Լոս Անջելեսի արվարձանի Forest Lawn գերեզմանատանը։