Ամերիկյան Ջորջիա նահանգի դատարանը հայտնվել է բարդ իրավիճակում հազվագյուտ լեզվական արգելքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, բարդ իրավիճակի պատճառը 53-ամյա Մարկոս Ժոզե-Ժոզեն է, որը խոսում է մայա լեզուներից մեկով, որը տարածված է միայն Գվատեմալայում:

Ժոզե-Ժոզեին մեղադրանք է առաջադրվել մանկապղծության եւ սեռական թրաֆիքինգի համար:

Լսումների ժամանակ իսպաներենից անգլերեն թարգմանիչ Գիլյերմո Արենասը խոսում էր հեռախոսով այդ հազվագյուտ լեզվի մասնագետի հետ, այնուհետեւ թարգմանում մեղադրալի խոսքը դատարանի համար այդ մասնագետի օգնությամբ:

Արդյունքում դատական նիստն ընդհատվել էր:

Ներկայումս դատարանը փնտրում է մեղադրյալի հետ հաղորդակցման ուղիներ: