ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողացել մեկ անգամով մտնել Սպիտակ տուն` Լատինամերիկյան երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո: Պարզվել է, որ նրա աշխատանքային վայր համարվող Օվալաձեւ սենյակը փակ է։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դուռը փակ է եղել, որովհետեւ ծառայողական անձնակազմին ժամանակին չի զգուշացվել նախագահի վերադարձի մասին։ բանն այն է, որ Բարաք Օբաման նախատեսված ժամանակից շուտ է վերադարձել` կրճատելով Սալվադոր իր այցի ժամկետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Արդյունքում Օբաման վատ վիճակի մեջ է հայտնվել եւ մոտեցել է երկրորդ դռանը։ Հատկանշական է, որ միջադեպի ընթացքում երկրի նախագահը չի բարկացել: Տեսաձայնագրության մեջ պարզ երեւում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահը դռնից դուռ անցնելիս քթի տակ ինչ-որ մեղեդի սուլում, հաղորդում է RBC-ն։




























