Ռուսական բանակում ազգային հողի վրա կատարված հանցագործությունների աճ է գրանցվել։ «Առանձին հրամանատարների սխալ մոտեցումը բերում է նրան, որ բանակում  ծառայող էթնիկ խմբերը ցանկանում են իրենց օրենքները թելադրել բանակում»,- հայտարարել է ՌԴ  բանակի գլխավոր դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին, գերատեսչությունների կորդինացիոն խորհրդակցության ժամանակ։

2011թ առաջին երկու ամիսներին ՌԴ-ի զինված ուժերում գրանցվել է 500 բռնի հանցագործություններ, որի արդյունքում 20 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ, նրանցից երկուսը մահացել են։

Գլխավոր դատախազի կարծիքով` բանակում տիրող անբարենպաստ պայմանները զինծառայողների թվաքանակի ավելացման հետ է կապված, ինչպես նաեւ հրամանատարների անբարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր բանակը չի կարողանում լուծել իր դեմ դրված բոլոր խնդիրները, հաղորդում է «RBK»-ն։