Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ինչո՞ւ» շարժման առաջնորդներից մեկին` Մերաբա Չակաշվիլիին, ով մասնակցել էր ընդդիմության հանրահավաքին, որը տեղի էր ունենում պատիժների իրականացման նախարարության շենքի առջեւ: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»-ը, չճշտված տվյալներով` եւս հինգ մարդ է ձերբակալվել։
Ցուցարարներին ձերբակալել են իրավապահների հետ բախումից հետո։ ճանապարհատրանսպորտային ոոստիկանությունը կոչ էր արել ցուցարարներին ազատել Կազբեկի պողոտան, սակայն ընդդիմադիրները չեն ենթարկվել հրամանին, արդյունքում ոստիկանները ուժով են ազատել պողոտայի երթեւեկությունը։ Ընդիմադիրները ելույթ են ունեցել ապօրինի ձերբակալությունների դեմ եւ հանդիպում են պահանջել անազատության մեջ գտնվող իրենց ընկերների հետ։





























