Մարտի 26-ին կյանքի 60-րդ տարում վախճանվել է հայտնի ռուս երգիչ, երաժիշտ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Բարիկինը։

Նա ուղեղի կրկնակի կաթվածից մահացել է Օրենբուրգում, ուր հանդես էր գալիս համերգներով։ Երգիչը վախճանվել է վերակենդանացման բաժանմունքում։

Բարիկինը ծնվել է 1952 թվականի փետրվարի 18-ին Տյումենի մարզի Բերյոզովո գյուղում։ Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվում է Մերձմոսկվա, ուր Բարիկինն ավարտում է երաժշտական դպրոցը։ 1973 թվականին, ինչպես հայտնում է երաժիշտն իր պաշտոնական կայքում, «Վիա Մոսկվիչի»-ում սկսում է պրոֆսիոնալ գործունեությունը, մեկ տարի անց տեղափոխվում է «Վեսյոլիե րեբյատա», ուր աշխատում է մինչեւ 1976 թվականը, իսկ հետո երկու տարի նվագում «Վիա Ժեմչուգում»։ Դրանից հետո նա ստեղծում է «Կարնավալ» խումբը, որը գոյություն է ունենում ավելի քան 30 տարի։

Բարիկինը հայտնի է դառնում «Փունջ» երգի կատարումից հետո։