Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը G7 երկրների ղեկավարներին հրավիրել է հանրապետություն Ամազոնի հրդեհներից տուժած երկրներին օգնություն տրամադրելու մասին նրանց հայտարարության կապակցությամբ, հայտնում է RT-ն:
«Մենք ողջունում ենք G7-ի դիրքորոշումը, որը հայտարարել է Ամազոնի հրդեհներից տուժած երկրներին շտապ օգնելու մասին», - Twitter-ի իր էջում գրել է Մորալեսը:
Նախագահը հավելել է, որ երկիր է հրավիրում Էմանուել Մակրոնին եւ նրա գործընկերներին:
Նա նաև նշել է, որ Կլիմայի մասին Փարիզի համաձայնագիրը «արդյունաբերական երկրներին պարտավորեցնում է պաշտպանել եւ պահպանել շրջակա միջավայրը»:
«G7-ի անդամները պետք է հասկանան, որ Ամազոնում հրդեհները նշան են, որ անհրաժեշտ է մտահոգություն արտահայտելուց անհապաղ գործողությունների անցնել», - հավելել է քաղաքական գործիչը:
Օգոստոսի 25-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ G7- ի երկրները պատրաստ են օգնություն տրամադրել Ամազոնի անտառներում հրդեհները մարելու գործում:





























