Հեռավոր Արեւելքում մեկ օրում ավելի քան 2.9 հազար հա անտառ է այրվել, հաղորդում է Հեռավորարեւելյան դաշնային շրջանի անտառային տնտեսության վարչությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«2019-ի օգոստոսի 26-ի դրությամբ մեկ օրում կրակի ոչնչացրած տարածքը  2901 հա է», - ասվում է  հաղորդագրությունում:

Նախորդ օրը Հեռավորարեւլյան դաշնային շրջանում երկու անտառային հրդեհ էր բռնկվել:

Հաշվի առնելով նախորդ օրերի հրդեհները՝ ընդհանուր առմամբ շրջանում բռնկվել էր 60 օջախ. 44-ը՝ Յակուտիայում, 4-ը Բուրյատիայում, 5-ը Մագադանի մարզում, 4-ը՝ Չուկոտսկի ինքնավար շրջանում, 2-ը Կամչատկայի երկրամասում, 1-ը՝ Ամուրի մարզում:

Մարվել է  8 հրդեհ: Երկուշաբթի առավոտյան այրվում է 52 օջախ, զգալի մասը՝ 39-ը, Յակուտիայում:

Անտառներում հատուկ հակահրդեհային ռեժիմը գործում է Զաբայկալյան երկրամասի շրջաններում,  Բուրյատիայում, Խաբարովսկի երկրամասում, Յակուտիայում, Կոլիմիում, Չուկոտիայում եւ Կամչատկայում: Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է Յակուտիայի մեկ մունիցիպալ կազմավորման տարածքում: