Ոստիկանության Ախուրյանի բաժնում մարտի 27-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում 35-ամյա Սարգիս Ա.-ի վարած «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե սյանը եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին` 34-ամյա Նուշիկ Ասմարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորները՝ 35-ամյա Ալբերտ Ա.-ն եւ 72-ամյա Արմենուհի Ա.-ն, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























