ԱԻՆ «911» ծառայությունը օգոստոսի 26-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Գրանիտի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:
Այրվում է 10 հա խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























