Օգոստոսի 20-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Օգոստոսի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը՝ 1967 թ. ծնված Աղասի Գալստյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։