Վիետնամի իրավապահ մարմինները կոռուպցիայի մեղադրանք են առաջադրել Վիետնամի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի ՝ Mobifone պետական ընկերության հինգ ղեկավարներին:
Երեքշաբթի քրեական ոստիկանության տեղական վարչությունում հայտնել են, որ Mobifone-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը, նրա երեք տեղակալները եւ ընկերության տնօրենների խորհրդի մեկ անդամ կասկածվում են մեծ կոռուպցիոն սկանդալում ներգրավվելու մեջ, որը պետությանը էական ֆինանսական վնաս է պատճառել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրանք բոլորը մեղադրվում են կառավարման կանոնների լուրջ խախտման եւ պետական ներդրումային կապիտալի օգտագործման մեջ, ինչի համար Վիետնամի ՔՕ 220 հոդվածի համաձայն քրեական պատասխանատվություն է նախատեսվում:
Mobifone ընկերության նկատմամբ Վիետնամի իշխանությունները հետաքնություն են անցկացնում 2018-ի սկզբից:
Կոռուպցիոն սխեմայի հետաքննության ընթացքում ավելի վաղ արդեն կանալանվորվել էին երևկու նախկին գլխավոր տնօրեններ, Mobifone-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալը, ինչպես նաեւ Վիետնամի Կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության կոմերցիոն ձեռնարկությունների կառավարման վարչության ղեկավարը:
Աղմկահարույց գործի պատճառով իր պաշտոնից զրկվել է նաեւ Կապի նախարար Չիոնգ Մին Տուանը: Նա եւ իր նախորդողը՝ Նգուեն Բակ Շոնը կալանավորվել էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, իսկ այս տարվա ապրիլին իրավապահ մարմինները նրանց կաշառք ստանալու լրացուցիչ մեղադրանքներ էին ներկայացրել:





























