Բրազիլիայի իշխանությունները կհրաժարվեն Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի համար միջազգային ֆինանսական օգնությունից, որի մասին G7 խմբի հանդիպումից հետո հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին երկուշաբթի հաղորդել է G1 պորտալը ՝ վկայակոչելով Հարավային Ամերիկայի Հանրապետության նախագահի քաղաքացիական գրասենյակի ղեկավար Օնիքս Լորենցոնիին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հնարավոր  է այդ միջոցներն ավելի շատ կօգնեն  Եվրոպայի անտառները վերականգնելու գործում: Մակրոնը չկարողացավ խուսափել եկեղեցում կանխատեսվող հրդեհից, որը մարդկության մշակութային ժառանգությունն  է հանդիսանում եւ դեռ պատրաստվում է մեզ ինչ-որ բան սովորեցնե՞լ: Նա տանը եւ ֆրանսիական գաղութներում անելիքներ ունի», - ասել է քաղաքական  գործիչը:

Ըստ Լորենցոնիի ՝ Բրազիլիան կարող է «ցանկացած երկրի» սովորեցնել, ինչպես պահպանել անտառները: «Ոչ մի երկիր չունի այսպիսի բնական բուսականության տարածք, ինչպիսին մերն է», - շեշտեց նա:

Երկուշաբթի ավելի վաղ Բրազիլիայի շրջակա միջավայրի նախարար Ռիկարդո Սալեսը ողջունել էր G7-ի ղեկավարների՝ Ամազոնի հրդեհները վերացնելու համար 20 միլիոն եվրո հատկացնելու մասին  որոշումը:

Անցյալ շաբաթ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ստորագրել էր հրամանագիր, որը թույլ է տալիս բանակին ներգրավել Ամազոնի անտառների հրդեհները մարելու գործում: Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ հակահրդեհային միջոցառումենրին մասնակցում է ավելի քան 43 հազար զինծառայող:

Ըստ Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների ՝ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում հրդեհները ոչնչացրել են Ամազոնի անտառների ավելի քան 1,8 միլիոն հեկտարը, որոնք տեղակայված են Բրազիլիայում, ինչը կազմում է բիոմի մոտավորապես 0,44 տոկոսը:

Միեւնույն ժամանակ, Ամազոնը ամենամեծ կորուստները կրել է մարտին, երբ  այրվել էր նրա տարածքի ավելի քան կես միլիոն հեկտարը: Երկրում արբանյակների կողմից հայտնաբերված բռնկման օջախների ընդհանուր թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 85 տոկոսով ՝ օգոստոսի 25-ին գերազանցելով 80 հազարը: