Հաշվի առնելով, որ Ամուլսարի շահագործման հարցում բախվում են ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ քաղաքացիական հասարակության շահերը, կարելի է կանխատեսել, որ այս թեման դեռ երկար ժամանակ կքննարկվի: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա, մինչ այդ հիմնականում քննարկվում էին կենցաղային թեմաներ, որոնք արհեստականորեն ուռճացվում էին, մինչդեռ Ամուսլարի թեման արդիական է եւ դարձել է ամենաքննարկվողը:

«Պետք է ասել, որ այստեղ նկատվում են տարբեր քաղաքական ուժերի միջեւ քննարկման տարրեր, ի տարբերություն նախորդ թեմաների, որոնք հիմնականում ուղեկցվում էին վիրավորանքներով», - ասաց նա:

Փորձագետը նշեց, որ մինչեւ 2010 թվականը բնապահպանական խնդիրները չէին լուսաբանվում ԶԼՄ-ներում, մինչդեռ դրանք միշտ կարեւոր դեր էին խաղում երկրի ճակատագրում, ներառյալ ղարաբաղյան շարժման սկզբում: «Այս ֆոնի վրա մեր հասարակությունն ու իշխանությունները շատ պասիվ են բնապահպանական խնդիրների հարցում, եթե համեմատենք զարգացած երկրներում տիրող իրավիճակի հետ», - եզրափակեց Մարտիրոսյանը: