Հարավային Կորեան որոշել է դադարեցնել Ճապոնիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագիրը, ինչը շահավետ կլինի Չինաստանին եւ կնվազեցնի դաշնակիցների՝ Հյուսիսային Կորեայում ճգնաժամերին արձագանքելու կարողությունը, ասել է ամերիկացի պաշտոնյան, որը չի նշել իր անունը, տեղեկացնում է AFP-ն։

«Ես չեմ կարծում, թե Պեկինը դժգոհ է դրանից»,- ասել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Չինաստանը վաղուց դիմակայում է այնպիսի տերությունների հետ ԱՄՆ միություններին, ինչպիսին են Ճապոնիան եւ Հարավային Կորեան։

ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Համաձայնագրի ժամկետը ավարտվում է նոյեմբերի 22-ին, եւ Վաշինգտոնը հույս ունի, որ այդ ընթացքում Սեուլը միտքը կփոխի։

Հարավային Կորեան հայտարարել է, որ նախկինի պես կկիսի հետախուզական տվյալները Ճապոնիայի հետ Միացյալ Նահանգների միջոցով։ Բայց մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ նման պայմանավորվածություններն անարդյունավետ են եղել, երբ դրանք բախվել են Հյուսիսային Կորեայի հետ։

Պաշտոնյայի խոսքով՝ տեղեկատվության եռակողմ փոխանակումը մինչեւ 2016-ի դաշնակիցների պակտը, «բավական անարդյունավետ էր եւ գրեթե անօգուտ Հյուսիսայի Կորեյաի հետ ճգնաժամի պայմաններում»,- ասել է նա։