Պակիստանի վարչապետ Իմրան Խանը դիտարկում է երկրի օդային տարածքը Հնդկաստանի համար փակելու եւ դեպի Աֆղանստան ցամաքային առեւտրային ճանապարհը շրջափակելու հարցը, ասել է գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆավադ Չաուդհրին, տեղեկացնում է Reuters-ը։

Պակիստանն իր օդային տարածքը Հնդկաստանի համար բացել էր հուլիսի կեսին, որը փակել էր փետրվարին Հնդկաստանի կողմից վերահսկվող մուսուլմանական Քաշմիրում պակիստանյան իսլամիստական խմբավորման հարձակումից հետո, որը հանգեցրել էր բախումների հարեւանների միջեւ։

Օգոստոսին լարվածությունը նորից սրվեց այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը չեղարկեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը։ Պակիստանյան բանակը երեքշաբթի տեղեկացրեց, որ հնդկական ռազմական ականները սպանել են մի տղամարդու եւ մի երիտասարդ աղջկա։

Պակիստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարն ասել է, որ Խանը քննարկում է օդային տարածքը եւ դեպի Աֆղանստան տանող ցամաքային երթուղիները Հնդկաստանի համար փակելու հարցը։

«Իրավաբանական հարցերն այս որոշումների համար դիտարկվում են... Մոդին սկսել է, մենք կավարտենք»,- գրել է նա Թվիթերում։