«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին եւ հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլեւս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ եւ հորդորում են դիմել Արման Աբովյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























