Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 8-ին` Կիեւում:
Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: Քննարկման ենթակա հարցերի մեջ են ԱՊՀ 20-ամյակին, Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման, հումանիտար ոլորտում միջպետական համագործակցության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության, նաեւ անվտանգության ուղղություններով հարցեր:





























