Ընդդիմադիր «Վրացական կուսակցության» համանախագահ Լեւան Գաչեչիլաձեն եւ սահմանապահ ծառայության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն կռվել են Մյունխենի օդանավակայանում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն` վկայակոչելով Presa.ge կայքը:

Գաչեչիլաձեի հետ եղել են «Վրացական կուսակցության» այլ ղեկավարներ:

Միջադեպի ականատեսները հայտնում են, որ Գաչեչիլաձեն եւ Բիցաձեն հանդիպման ժամանակ ձեռք են մեկնել, սակայն մի քանի րոպե անց Գաչեչիլաձեն Բիցաձեին տարել է մի կողմ ու մի լավ «մուշտի» տվել նրան: Ականատեսները բաժանել են կռվողներին: Պարբերականի աղբյուրը նշում է, որ Բադրի Բիցաձեի շրթունքը պատռված է եղել:

Գաչեչիլաձեի եւ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրձանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի միջեւ հակամարտություն էր սկսվել «Մարդկանց եւ ժողովուրդների առեւտուր» հոդվածի համար, որում Բիցաձեն մեղադրանքներ էր ներկայացրել Գաչեչիլաձեին: