Ոստիկանության աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձը:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 25-ամյա մի տղամարդ փորձում է նետվել Դավիթաշենի կամրջից :
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որի անդաներին հաջողվել է կասեցնել քաղաքացու գործողությունները, վերջինս տեղափոխվել է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանույան բաժին:
Պարզվել է, որ քաղաքացին Երեւան քաղաքի բնակիչ` 25-ամյա Արմեն Հունանյանն է, որը նախնական տվյալներով տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























