Քաթարը պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ընդդիմության ազգային խորհուրդը, որպես միակ օրինական իշխանություն, որը ներկայացնում է լիբիական ժողովրդի շահերը, այս մասին է հաղորդում Al Jazeera-ն` վկայակոչելով էմիրաթների պետական լրատվական ծառայությունը։
Այսպիսով, Քաթարը երկրորդ երկիրն է Ֆրանսիայից հետո, որ պաշտոնապես ճանաչել է ընդդիմադիր լիբիական ազգային խորհուրդը, որպես Լիբիայի օրինական իշխանություն։ Հիշեցնենք, որ առաջինը Ֆրանսիան էր, որ մինչ կոալիցիոն ուժերի գործողությունները, ճանաչեց լիբիայի ընդիմությանը։
Ֆրանսիան Լիբիայի ընդդիմադիրներին ճանաչել է որպես երկրում միակ օրինական իշխանություն
Լիբիայի ազգային ժամանակավոր խորհուրդը ձեւավորվել է այս տարվա մարտի սկզբին։ Խորհուրդը կազմված է 31 անդամից, նրանց կազմում են նախկին կառավարության անդամներ, իրավաբաններ, գիտնականներ եւ իրավապաշտպաններ։ Ընդիմադիր խորհուրդը գտնվում է երկրի աեւելյան մասում գտնվող Բենղազի քաղաքում, որը գտնվում է Մուամար Քադաֆի կողմնակիցների դեմ պայքարող ապստամբների ձեռքում։





























