Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով  14-րդ դատարանում սկսվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 17-րդ դատական լսումը։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա են Դինքի ընտանիքի անդամները, փաստաբանները, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Չեթին Սոսյալը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասը, լրագրողներ, Փարիզի եւ Բրյուսելի փաստաբանական գրասենյակի անդամները։