Նոթինգհեմ եւ Քաթրինա (Մեծ Բրիտանիա) համալսարանների հետազոտողները պարզել են, որ բնավորությունը ստեղծվում է գեներից, ըստ աշխատանքի եւ շրջապատի ազդեցության, ինչը շատ բան կարող է պատմել մարդու առողջության մասին:
Պարզվել է, որ, օրինակ, լավատես մարդիկ տառապում են ավելորդ քաշից, նրանք հաճախ տորք են տալիս իրենց քմահաճույքներին եւ ճիշտ չեն գնահատում խնդիրների լրջությունը:
Ներքին անհանգստություն ունեցող մարդկանց մոտ հաճախ ստամոքսի հիվանդություններ են բացահայտվում: Անհանգիստ բնավորությունը դրդում է ոչ ճիշտ արարքների. ոչ կանոնավոր սնվելուն, վնասակար սովորություններին ու վատ քնի: Այդ ամենի արդյունքում թթվայնությունը կտրուկ բարձրանում է եւ սկսում է ստամոքսի պատերը քայքայել, հաղորդում է «Ուկրաինֆորմը»` վկայակոչելով Medicinform-ին։
Կարեկցող մարդիկ ավելի քիչ են սթրեսի ենթարկվում, դրա համար էլ նրանց մոտ սրտի տագնապ ավելի քիչ է արձանագրվում: Իսկ ահա թշնամաբար եւ ագրեսիվ կանանց մոտ հաճախ կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ աղիների քաղցկեղ է հայտնաբերվում: Ըստ գիտնականների սովորաբար էմոցոնալ բնավորությունը ազդում է մարդու իմունային համակարգի վրա, իսկ կատաղությունը բերում է սրտանոթային անբավարաության։




























