Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի լքել երկիրը եւ գտնվում է տնային կալանքի տակ, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով Franse-Presse գործակալությունը։
Այս մասին հայտարարել են Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ներկայացուցիչները, որը կառավարում է երկիրը Մուբարաքից հետո։ Այսպիսով երկրի ժամանակավոր իշխանությունը հերքել է լրատվամիջոցների տարածած հայտարարությունները, թե, իբր նախկին նախագահը փախել է երկրից եւ թաքնվում է Սաուդյան Արաբիայում։
Հիշեցնենք, որ Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական էր տվել երկրի կառավարումը հանձնելով բանակի ղեկավարությանը։ Նախկին ղեկավարը հրաժարականից անմիջապես հետո, լրատվամիջոցների փոխանցմամբ ընտանիքով մեկնել էր Շարմ-էշ-Շեյխի իր ձմեռային նստավայր։





























