Հայ երգչուհի Էմմիի «Boom-Boom» երգը, որով նա ներկայանալու է «Եվրատեսիլ-2011» մրցույթին, կարող է դառնալ Եվրոպայի ամառային հիթը: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սան-Մարինոյի ներկայացուցիչ Սենիտը:
Նրա կարծիքով, մրցույթից երկու շաբաթ առաջ «Boom-Boom»-ը կհնչի Դյուսելդորֆի բոլոր պարահրապարակներում: Այդ երգը միանգամից լսվում է հոգում, եւ դրա տակ սկսում ես պարել:
Մալթայի ներկայացուցիչ Գլենը հայտնել է, որ այդ ոճի երգերը միշտ էլ ժողովրդականություն են վայելել Եվրոպայում. «Ես սիրահարված եմ «Boom-Boom»-ին: Ինչպես եւ ձեր երկրին: Ես ընդամենը երկու օր եմ այստեղ, բայց ինձ շատ է դուր գալիս»:
Նշենք, որ Սան-Մարինոյի, Մալթայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Հայաստանում են պրոմո-տուրի շրջանակներում:
«Boom-Boom» երգի հեղինակը Apricota խումբն է, բառերի հեղինակը` Սոսի Խանիկյանը, իսկ երաժշտական ձեւավորումն իրականացրել է Արա Թորոսյանը (Մուրզո):





























