Սիրիայի հարավային Դերաա քաղաքում մարտի 28-ին կրկին բախումներ են եղել ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, որպեսզի ցրի քաղաքական բարեփոխումներ պահանջող մի քանի հազար ցուցարարներին: Որոշ տվյալներով, փողոցներում կրակոցներ են հնչել: Տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:
Վերջին 10 օրում Դերաա քաղաքում բախումների արդյունքում մոտ 60 մարդ է զոհվել, իսկ ողջ Սիրիայում մի քանի հարյուր: Անկարգություններ են եղել Սիրիայի այլ քաղաքներում եւս:
Ցուցարարների հիմնական պահանջներից է երկրում 50 տարուց ավելի գործող արտակարգ ռեժիմի հանումը:





























