Անցած գիշեր տեղի ժամանակով 4։30-ին Կասպից ծովում, Սիյազան քաղաքից  44 կմ դեպի հյուսիս-արեւելք, երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին  հաղորդում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնից։

42 կմ խորությամբ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  3,2 բալ` ըստ Ռիխտերի սանդղակի, հաղորդում է Day.az-ը։

Հիշեցնենք, որ Կասպից ծովում ` մարտի 29-ի առավոտյան Նարդարանից 120 կմ դեպի արեւելք եւս մեկ  երկրաշարժ էր տեղի ունեցել։