Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում բնակվող Վրաստանի քաղաքացիները հստակ տեղեկատվություն են պահանջում իշխանություններից սահմանի վերաբերյալ, քանի որ հաճախ միջադեպեր են գրանցվում այդտեղ: Այս մասին հայտնում է վրացական «Պիրվելի»  գործակալությունը:

Գործակալությունը հայտնում է, որ այդ նպատակով բնակչությունը ստորագրություններ է հավաքում, ինչպես նաեւ պատրաստվում է պաշտոնական նամակ հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ ԱԳ նախարարին:

Վրացի բնակիչները հստակ պատկերացում  չունեն Վրաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ, այդ պատճառով էլ հաճախ անգիտակցաբար խախտում են սահմանը, որի հետեւանքով հաճախ տեղի են ունենում ձերբակալություններ: Օրինակ, անցյալ տարի ադրբեջանցիները սպանել են 16 տարեկան մի տղայի:

Այդ պատճառով, Վրաստան-Ադրբեջան սահմանի հարակից տարածքի բնակչությունը պահանջում է, որ ԱԳ նախարարության ներկայացուցիչները այցելեն իրենց եւ սահմանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդեն: