Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը Մոսկվայի Նիկոլսկի տաճարում պատարագ է պատվիրել ի հիշատակ խորհրդային կինոյի լեգենդ Լյուդմիլա Գուրչենկոյի:

Կոբզոնը 1967-1970թթ. եղել է դերասանուհու ամուսինը: Գուրչենկոն կյանքից կյանքից հեռացել է մարտի 30-ի երեկոյան:

Երգչի խոսքով, նա չի շփվել Գուրչենկոյի հետ շուրջ 40 տարի, սակայն ափսոսում է, որ «կյանքից մեծ դերասանուհի, գեղեցիկ եւ տաղանդավոր կին է հեռացել»,- մեջբերել է Կոբզոնին «ՌԻԱ Նովոստին»:

«Շատ ափսոս, որ մեզ հետ չէ այդպիսի դերասանուհին»,- ասել է նա` հաղորդելով, որ այս պահին հեռու է Մոսկվայից եւ չի կարող հրաժեշտ տալ նրան:

Գուրչենկոյին հուղարկավորելու են Նովոդեւիչյի գերեզմանատանը: