Շշուկները, որ Առնոլդ Շվարցենեգերը վերսկսում է դերասանական գործունեությունը, հաստատվել են: Շվարցենեգերը, ով վերջերս է լքել Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, մտադիր է նկարահանվել մուլտսերիալում: Նախագիծը կրում է The Governator  (նահանգապետ եւ Տերմինատոր բառերից), հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Մուլտսերիալի սյուժեն բավական անսովոր է եւ իրական փաստեր է ներառում Շվարցենեգերի կյանքից` հորինված իրադարձություններով:

Ըստ մտահղացման, նահանգապետական ժամկետի ավարտից հետո «Երկաթյա Առնին» որոշում է իրեն նվիրել հանցավորության դեմ պայքարին եւ դառնում է գերհերոս «Գովերնատոր» մականունով: Նա իր տունը չարի դեմ պայքարի կենտրոն է դարձնում, համախոհների թիմ է հավաքում, գերավտոմեքենաների հավաքածու է հավաքում եւ ջարդուփշուր է անում ահաբեկիչներին եւ ավազակներին: Կոմիքսի հեղինակներից մեկը Սթեն Լին է, ով նախկինում ղեկավարում է Marvel Comics ընկերությունը: Հենց նա է եղել Սարդ-մարդի, Իքս-մարդկանց, Վրիժառուների, Երկաթյա մարդու, Հալքի եւ այլ գերհերոսների հետ: