ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային կատարել հարաբերությունների կարգավորման խոստումը: Նա հայտարարել է, թե Վաշինգտոնը «հստակ աջակցություն» է ցուցաբերում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ կնպաստի այդ գործընթացին:
Քլինթոնը կարծիք է հայտնել, որ կողմերը պետք է շարունակեն շարժվել այդ ուղղությամբ եւ տուրք չտան տարաձայնություններին: Հիլարի Քլինթոնի կարծիքով, հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա «առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում», գրում է Associated Press-ը:
Նշենք, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ:
Նախօրեին թուրքական կողմը հայտարարել էր, թե նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Հայկական կողմը դեռ չի հաստատել, բայց եւ չի հերքել այդ տեղեկությունը:




























