ԱՄՆ-ը չպետք է իր վրա վերցնի լիբիական ընդդիմության օգնության եւ ապստամբներին պատրաստելու հարցերը: Այս մասին հայտարարել են պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի նախագահ Մայքլ Մալենը` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ:
Լսումներն անցկացվել են մեկ օր անց մամուլի այն հրապարակումներից, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրամանագիր է ստորագրել լիբիացի ապստամբներին օգնելու եւ նրանց ուսուցանելու վերաբերյալ: Սակայն Վաշինգտոնը այդ տեղեկությունները միանգամից հերքել էր` հայտարարելով, որ լիբիացի ապստամբներին օգնություն ցուցաբերելու մասին որոշում դեռեւս չկա:
Ավելին, Գեյթսն ու Մալենը հայտարարել են, որ ԱՄՆ-ը դա չի անի: Նրանց խոսքով` «ուրիշ շատ երկրներ հնարավորություն ունեն աջակցել ապստամբերին»:





























