Իսրայելի կառվարությունը Գազիայի հատվածի ափերի մոտ արհեստական կղզու կառուցման նախագիծ է մշակել, հինգշաբթի գրել է բրիտանական The Guardian պարբերականը:

Երկրի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հայտնել է, թե նախագիծը մշակվել է ամիսներ շարունակ եւ արժանացել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հավանությանը:

«Մենք արդեն պատրաստել ենք կղզիների մոդելները, շատ գործարարներ հետաքրքրված են նախագծով, պատրաստ են միլիարդների ներդրումներ անել եւ շահույթ ստանալ», - ասել է նախարարը իսրայելական ռադիոյի եթերում:

Նախարարի խոսքով` կղզին պետք է առնվազն 100 տարի գտնվի միջազգային ուժերի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովի Իսրայելի անվտանգությունը:

Նշվում է, որ կղզիների կառուցման նախագծի գլխավոր նպատակը Գազայի հատվածում պաղեստինցիների կայնքի որակի բարելավումն է. ծրագրվում է, որ կղզին դառնալու է նոր տարանցիկ կետ` պաղեստինյան տարածք ապրանքների մատակարարման համար: