Կոտ դ` Իվուարի օդային տարածքը եւ սահմանները ժամանակավորապես փակվել են` երկրում նախագահական ընտրություններից հետո սրված քաղաքական իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել են նոր նախագահի կառավարությունում:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո պարտված նախկին նախագահ Լորան Գբարգոն հրաժարվել էր պաշտոնը զիջել իր մրցակից Ալասան Ուատարեին, ում լեգիտիմությունը ճանաչել է ՄԱԿ-ը: Մարտից Գբարգոյի բանակը սկսել է իր հակառակորդների դեմ ծանր ռազմատեխնիկա կիրառել: Որոշ տվյալներով` բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 460-ի:
Մարտի 31-ին Ուատարեին հավատարիմ ուժերը մտել են Աբիջան`երկրի կարեւոր տնտեսական քաղաք, որն ընդամենը 143 կմ-ով է հեռու մայրաքաղաքից:
Քաղաքում պարետային ժամ է մտցվել, որը կգործի մինչեւ կիրակի ներառյալ, հայտարարել է Ուատարեի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ուատարեի ուժերը մտել էին մայրաքաղաք Յամուսուկորո: Բացի մայրաքաղաքը վերցնելուց, Ուատարեի զորքերը վերջին օրերին մի քանի կարեւոր հաղթանակներ եւս արձանագրել են` վերցնելով Բուաֆլե եւ Սինֆրա քաղաքները:





























