Համաշխարհային շուկայում նավթի գներն աննշան աճ են գրանցել:

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 28-ի երեկոյան եւ այսօր գիշեր կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են աՃ: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.66 տոկոսով եւ կազմել 65.54 դոլար` մեկ բարելի համար: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 1.24 տոկոսով եւ կազմել 66.84 դոլար` մեկ բարելի համար:

Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է: