Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, թե Գաբոն կատարած այցի ընթացքում ինչի մասին է զրուցել ծովափին հանդիպած ձկնորսի հետ։
Թուրքական Milliyet-ի թղթակիցը ներկայացրել է Թուրքիայի նախագահի եւ աֆրիկացի ձկնորսի միջեւ տեղի ունեցած երկխոսությունը՝ նշելով, թե աֆրիակցի ձկնորսի հետ զրույցում Գյուլը հետաքրքվել է ձկնորսության մեթոդներով։ «Զրույցի մեջ լսելով, որ շարժիչով նավակը գաբոնցի ձկնորսների համար անմատչելի է, Թուրքիայի նախագահը խոստացել է, որ նրա նավակի համար շարժիչ կուղարկի»,-նշել է Milliyet-ի թղթակիցը։
Նշենք, որ Աբդուլլահ Գյուլը Twıtter-ի միջոցով ներկայացրել էր Գաբոն կատարած իր այցի նկարները, որոնց մեջ նա մերկ ոտքերով շրջում է ծովափին եւ զրուցում մի ձկնորսի հետ։





























