Մոսկվայում, ապրիլի 2-ին տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի թաղման արարողությունը: Հրաժեշտի արարողությունը կսկսի ժամը 10:00-ից` Գրողների կենտրոնական տանը: Սպասվում է, որ իրենց սիրելի դերասանուհուն հրաժեշտ տալու կգան մեծ թվով մարդիկ:

Քաղաքացիական հոգեհանգիստը, որի ընթացքում Գուրչենկոյին հրաժեշտի խոսք կասեն նրա ընկերներն ու գործընկերները, կսկսվի կեսօրին: Դերասանուհին կհուղարկավորվի Նովոդեվիչյե գերեզմանատանը:

Մոսկովյան մետրոյում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ կհնչի նրա կատարմամբ երգ: Այս մասին հայտնել է մետրոյի լրատվական ծառայությունը:

Լյուդմիլա Գուրչենկոն մահացել է կյանքի 76-րդ տարում, իր տանը, չորեքշաբթի օրը: