Լյուդմիլա Գուրչենկոյի ընտանիքը վերջին պահին չեղյալ է համարել նրա քաղաքացիական հոգեհանգիստը: Այսօր` ապրիլի 2-ին Երեւանի ժամանակով 13:00-ին պետք է սկսվեր Գուրչենկոյի քաղաքացիական հոգեհանգիստը, որտեղ հանդես պետք է գային արտիստուհու ընկերներն ու գործընկերները: Բայց վերջին պահին ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհու հարազատները չեղյալ են համարել քաղաքացիական հոգեհանգիստը: «Բառացիորեն մի քանի ժամ առաջ Լյուդմիլա Մարկովնայի բարեկամները որոշել են չեղյալ համարել բոլոր ելույթները»,- լրագրողներին ասել է Գրականագետների կենտրոնական տան մամուլի քարտուղար Մարինա Զամսկայան, հաղորդում է Vesti.ru-ն:
Ներկայումս Գրականագետների կենտրոնական տան դիմաց արդեն հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մարդիկ եկել են ծաղիկներով, հիմնականում վարդերով եւ կարմիր մեխակներով, ինչպիսիք սիրում եր դերասանուհին:
Դագաղը դրված է Գրականագետների տան մեծ դահլիճի բեմում եւ կախված է Գուրչենկոյի մեծ նկարը:
Դերասանուհին կհուղարկավորվի Նովոդեվիչյե գերեզմանատանը: Մոսկովյան մետրոյում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ կհնչի նրա կատարմամբ երգ: Այս մասին հայտնել է մետրոյի լրատվական ծառայությունը:
Լյուդմիլա Գուրչենկոն մահացել է կյանքի 76-րդ տարում, իր տանը, չորեքշաբթի օրը:





























