ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ապրիլի 4-ի այցելելու է Թուրքիա։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենի այցը կապված է ապրիլի 14-15-ին Բեռլինում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական համաժողովի օրակարգային խնդիրների քննարկման հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։





























