ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա` դիտելու երկու երկրների ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը։ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առանձին-առանձին հանդիպումներից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ «Մենք գիտենք, որ Հայաստանի նախագահը երկու երկրների ֆուտբոլային պատասխան խաղը դիտելու համար պաշտոնապես հրավիրված է Թուրքիա։ Եթե նա ընդունի հրավերը եւ մեկնի Թուրքիա՝ շատ լավ կլինի։ Այս քայլը առաջիկայում հարաբերությունների բարելավման համար լավ ազդակ կարող է դառնալ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կարեւորում է ՀՀ նախագահի Թուրքիա մեկնելը
Պատմություն
Տեղադրություն




























