Այս օրերին թուրքական Աքիսար քաղաքում շախմատի մինչեւ 16 տարեկանների պատանեկան օլիմպիադայում, որտեղ մասնակցում են նաեւ պատանի հայ շախմատիստները, կայացել է չորս մրցափուլ։ Այս մրցաշարի շրջանակներում մեր հավաքականը հանդիպել է Ռուսաստանի հավաքականի հետ եւ պարտվել 1,5:2,5 հաշվով։ Ս. Տեր-Սահակյանը կարողացել է հաղթել, Վարդանյանն իր հակառակորդի հետ խաղաղ դաշն է կնքել, իսկ Վ. Բաղդասարյանը եւ Ռ. Աղասարյանը, դժբախտաբար, պարտվել են։
Հաջորդ մրցափուլում մեր շախմատիստները կհանդիպեն Հունգարիայի հավաքականի շախմատիստների հետ։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հնդկաստանը ՝ 13,5 միավորով, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 միավորով, իսկ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Անգլիան ունեն 10,5-ական միավոր։




























