American Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը ամերիկյան Բոստոն քաղաքից թռչում էր Կարիբյան կղզիներ, ապրիլի 3-ին հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքում:

Ինչպես հաղորդել են ավիաընկերության ներկայացուցիչները, օդանավը, որում եղել է 140 ուղեւոր, արտակարգ վայրէջք է կատարել սրահի հերմետիզացիայի հետ կապված խնդրի պատճառով: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, գրում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին Արիզոնայի ռազմական բազայում Southwest Airlines-ին պատկանող Boeing 737 օդանավը վթարային վայրէջք է կատարել, քանի որ օդանավի սրահում անցք է առաջացել: Օդանավի մեջ եղել է 118 ուղեւոր, հայտնում է Reuters-ը:

Ֆենիկս-Սակրամենտո չարաբաստիկ թռիչքի ուղեւորները պատմել են, որ խմիչքներ տրամադրելու ժամանակ օդանավի առաստաղի երեսպատման վրա խրթոց է լսվել: Առաստաղի վրա մոտ մեկ մետր երկարությամբ անցք է բացվել: Ուղեւորներին ավտոմատ կերպով բաժանվել են թթվածնային դիմակներ, եւ օդանավը կտրուկ իջել է: Ինքնաթիռի ներսում խուճապ է առաջացել:

Արտակարգ պատահարի հետեւանքով մեկ ուղեկցորդ տուժել է: Արտակարգ վայրէջքը բարեհաջող է անցել: Ինքնաթիռի սրահում առաջացած խոտանը վերացվում է համապատասխան մասնագետների կողմից: