Սիդնեյի 92-ամյա բնակչուհի Կլարա Տենը սպանել է ամուսնուն, ում հետ ապրել է 70 տարի եւ այսկերպ յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենածեր մարդասպանը։
Այդ սպանությունը կատարվել է անցած տարվա մարտին։ Ծեր չինուհին ամուսնուն հարվածել է մահակով, իսկ հետո սպանել է խոհանոցային դանակով, գրում է Mignews-ը։
Դատարանը Կլարային հոգեպես անհավասարակշիռ եւ քրեական պատասխանատվության կրելու ոչ ենթակա է ճանաչել։ Կինը տառապել է ծերունական թուլամտությամբ եւ վախեցել է, որ ամուսինն իր ուտելիքի մեջ թույն կլցնի։
Գործը փոխանցվել է Գերագույն դատարանին, որը կհաստատի կամ կհերքի դատական ատյանի որոշումը։




























