Լյուդմիլա Գուրչենկոյի աղջիկը` Մարիա Կորոլյովան մոր մահվան մասին լուրը լսել է լրատվամիջոցներից։ Ոչ ոք, նույնիսկ հեռախոսով չի հայտնել նրան այդ մասին: Առավոտյան Մարիան սաստիկ զայրացրել է, տեսնելով դռան մոտ հավաքված լրագրողներին։
«Ես զարմանում եմ ինչու են որոշել նրան Նովոդեվիչյե գերեզմանում թաղել, չէ՞ որ նրա ծնողները թաղված են Վագանկովյան գերեզմանոցում։ Այնտեղ մայրիկի համար տեղ է հատկացված։ Նա միշտ ասում էր, որ ուզում է ծնողների կողքին թաղվել։ Սակայն մոտ հարազատներին, ոչ ոք չի հարցնում,ամեն ինչ ուրիշներն են որոշում, իսկ թաղման ժամը եւ տեղը մենք հեռուստատեսային նորություններից ենք տեղեկանում»,- ասել է Կորոլյովան, հաղորդում է «Ուզնայ վսյո» պոռտալը։
Լյուդմիլայի ամուսինը պատմել է, որ դերասանուհին մահացել է հանկարծակի, իսկ մահվանից վայրկյաններ առաջ լսելիս է եղել «Լավ տրամադրություն» երգը` «Կառնավալային գիշեր» ֆիլմից։ Այս երգերը նա կատարել էր «լեգենդ» երաժշտական կինոնկարի նկարահանումնների ժամանակ։ «Մահվան ոչ մի նախազգացում Լյուդմիլա Մարկովնան չուներ, նա մահացավ հանկարծակի, մեկ րոպեում»,- ասել է դերասանուհու ամուսինը։




























