Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանից «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Ստեփանոսյանը, ով մեղադրվում է կաշառակերության մեջ:

Ինչպես NEWS.am-ին հայտեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական մարմինը դիմել է նշված դատարանին, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանի նկատմամբ:

Դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում բավարարեց ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը եւ քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ա. Ստեփանոսյանը Երեւանի բնակչի տանը կից  ապօրինի զբաղեցրած տարածքը  օրինականացնելու համար  պահանջել եւ նրանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: