Բելգիայի ՊՆ ղեկավար Փիթեր Դե Քրեմը չի բացառել, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին քիմիական կամ կենսաբանական զենք ունի, հայտարարել է նախարարը, Bel-RTL ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Լիբիայում «կենսաբանական պատերազմ» սկսվի, նախարարը պատասխանել է. «հնարավոր է նույնիսկ քիմիական պատերազմ սկսվի», գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Քրեմը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը Քադաֆիի ռազմական ուժերի մեծ մասը ոչնչացրել են, սակայն չի բացառվում «որ Քադաֆիի ռեժիմը ձեռքի տակ ունի զենք, որը վտանգ է ներկայացնում ամբողջ բնակչության համար»։





























