Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հատուկ բանագնաց Աբդելաթի Օբեյդինը Անկարա է մեկնելու՝ հանդիպելու Թուրքիայի իշխանությունների հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ Օբեյդինը Հունաստանում հանդիպումներն ավարտելուց հետո այցելելու է Անկարա։

Նշենք, որ Քադաֆիի բանագնացը Հունաստանում արդեն հանդիպել է վարչապետի հետ եւ նրան փոխանցել Քադաֆիի ուղերձը։