Բրիտանական Hansons Auctioneers and Valuers աճուրդային տան մասնակիցները հրաժարվել են գնել թագուհի Ելիզավետա 2-րդի վարտիքը, որը աճուրդի էին հանել Բարոն մականունով հայտնի փլեյբոյ Ջոզեֆ դե Բիսկե Դոբրոնիի ժառանգները:

Գործարքը դադարեցվել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի նախօրեին` «նման դասի մարդու նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»:

Թագուհու օգտագործված վարտիքը Մայամիի բնակչի մոտ էր հայտնվել 1968թ.: Թագուհին մոռացել էր իր ներքնազգեստը մասնավոր օդանավում, որով այցելել էր Չիլի: Հենց այդ ժամանակ էլ, վարտիքն ընկել է Ջոզեֆի ձեռքը, ով այն պահել է շուրջ 40 տարի: Նրա ժառանգները վարտիքի դիմաց ցանկանում էին 9 հազար դոլար ստանալ: